Երեկ, ապրիլի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14։45-ի սահմաններում Ազատամարտիկների փողոցի 49 հասցեի դիմաց Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Ս․-ն իրա վարած Урал մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող (հետիոտնային զեբրայի վրա) Երևանի բնակիչ 12-ամյա Մարիամ Կ․-ին։ Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ |
Տեսախցիկն արձանագրել է՝ ինչպես է 12-ամյա երեխային բեռնատարը վրաերթի ենթարկում