Մեկ, երկու տարի անց հավաքականը կդատարկվի. Հաբեթնակ Կուրղինյան


Մեկ, երկու տարի անց հավաքականը կդատարկվի. Հաբեթնակ Կուրղինյան
Ապրիլ 4 17:46 2022

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականիմարզչական շտաբն ի մի բերեց Եվրոպայի առաջնության արդյունքները:

Լրագրողների հետ զրույցում Հայաստանի ընտրանու մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն առանձնացրեց, որ նվաճած մեդալները կատարած արդյունքիամենալավ ամփոփումն են:

 

«Այս առաջնությունում չկային թիմերը, որոն որակական առումով որակ կտային մրցաշարային: Բայց մենք կարող ենք ավելին անել, նման հավաքականների մասնակցության ժամանակ էլ»,-ասաց նա:

 

Մասնագետը շեշտեց, որ ազատ ոճային ըմբիշների ընդհանուր թիմում ընդգրկված են 30 մարզիկ, ինչը շատ փոքր թիվ է հետագայի և ապագայում մրցունակ մարզիկների ունենալու համար:

 

«Եթե մենք երիտասարդական հավաքականի հետ հավաքներ չանցկացնենք, մենք ըմբիշների համար զույգեր չենք ունենա: Բայց երիտասարդները միշտ չէ, որ հավաքականի հետ են: Մենք քանակի առումով լուրջ խնդրի առաջ ենք կանգնած: Մեկ, երկու տարի անց հավաքականը կդատարկվի»,-ասաց նա:

 

Հավաքականի մարզիչ Էդգար Ենոքյանի խոսքով էլ հավաաքականի մյուս անդամներն էլ կարող էին առավել լավ մասնակցել Եվրոպայի առաջնությանը:: «Թերություններ կային, որոնք փորձելուենք ուղղել աշխարհի առաջնությունից առաջ»,-ասաց նա:

 

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճեց մեկոսկե (Արսեն Հարությունյան), մեկ արծաթե (Արման Անդրիասյան) և մեկ բրոնզե մեդալ (ՄանվելԽնձրցյան):