Այսօր Երևանում Արաբկիր վարչական շրջանի բնակիչներից մեկը բարձրահարկ շենքի 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` ժամը 17:25-ի սահմաններում Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը քաղաքացուն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Բժիշկները հիվանդանոց մեկնած ոստիկաններին հայտնել են, որ տուժածը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Կայքի տեղեկություններով՝ տուժածը 41-ամյա Արթուր Ա.-ն է։
Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: