Ստեփանակերտում ծնվել է ամենափոքր խրամորթցին։ Նա ընտանիքի 5-րդ երեխան է։ Ծնվել է այն ժամանակ, երբ ադրբեջանցիների սադրանքների պատճառով գյուղից տարհանվել են կանայք և երեխաները։ Այս մասին տեղեկացանք Արցախի հանրային հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջից։
Ծնողները նշում են, որ մտադրություն չունեն գյուղը լքելու և այլ բնակավայրում ապրելու։
«Հույս ունենք, որ վերադառնալու ենք Խրամորթ և հույս ունենք, որ այս երեխան խաղաղություն է բերելու»,- նշում է հայրը՝ Սևակ Բաղդասարյանը։
Ստեփանակերտի ծննդատան բակում դիմավորեցին ամենափոքրիկ խրամորթցուն: Հայրը փոքրիկ Լեոյին մի քանի րոպեով տեսնելու հնարավորություն է ունեցել: Ինքը կրկին մեկնել է Խրամորթ՝ մարտական ընկերների մոտ: Ընտանիքը առայժմ Իվանյանում կապրի, մինչև Խրամորթ վերադառնալը կանանց ու երեխաների համար համեմատաբար անվտանգ լինի: