Փառուխ գյուղում մեկի դիմաց 100 ադրբեջանցի է կանգնած, Քարագլխի մոտ 30%-ն է մերը, գյուղ տանող բոլոր մուտքերը փակ են․ նախկին գյուղապետ


Փառուխ գյուղում մեկի դիմաց 100 ադրբեջանցի է կանգնած, Քարագլխի մոտ 30%-ն է մերը, գյուղ տանող բոլոր մուտքերը փակ են․ նախկին գյուղապետ
Մարտ 29 14:45 2022

Քարագլխի մի փոքր հատվածը՝ մոտ 30%-ը, գտնվում է մեր վերահսկողության տակ, մնացած մասը ադրբեջանցիների վերահսկողության տակ է, սա է իրականությունը։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի  նախկին համայնքապետ Արտյուշա Միքայելյանը։

«Ինչ վերաբերում է Փառուխ գյուղին, դրա մի մասը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, մի 100 մետր այնկողմ, աջ ու ձախ՝ ամբողջությամբ ադրբեջանցիներն են, գյուղ տանող բոլոր ճանապարհներերը փակ են։ Մի հոգու դեմ 100 ադրբեջանցի է կանգնած, մեծ քանակությամբ մարդատար մեքենաներով, զենքերով գտնվում են այս հատվածում»,- ասաց Միքայելյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: