Խաղաղություն քարոզող լուլուներին ու վահագն խաչատուրյաններին ասեք, որ էսօր խաղաղասեր թշնամու կողմից սպանված Արարատ Թևոսյանին էին Եռաբլուրում հողին հանձնում


Խաղաղություն քարոզող լուլուներին ու վահագն խաչատուրյաններին ասեք, որ էսօր խաղաղասեր թշնամու կողմից սպանված Արարատ Թևոսյանին էին Եռաբլուրում հողին հանձնում
Մարտ 20 17:56 2022
Համառորեն խաղաղություն քարոզող լուլուներին ու վահագն խաչատուրյաններին ասեք, որ էսօր խաղաղասեր թշնամու կողմից սպանված Արարատ Թևոսյանին էին Եռաբլուրում հողին հանձնում։
Արցախցիներին վախկոտ անվանող մելքոնյան գագոներին ասեք, որ Արարատը վախկոտ չէր։ Արարատը վախկոտ չդարձավ անգամ Հադրութի իր գյուղը կորցնելուց հետո։ Արարատը մնաց ու ապրեց հետպատերազմական Արցախում, ու զոհվեց Արցախում, Արցախի համար։
Փրփուրը բերաններին նիկոլ սատարողներին ասեք, որ խաղաղության դարաշրջան բացելուց անցել ա 1,5 տարի, բայց Եռաբլուրում դեռ թարմ թմբեր կան, ու, եթե դուք գոնե 1% մարդ եք, ոչ թե անասուն, ապա դա չի կարա ձեզ համար մեկ լինի, ապա դա չի կարա ինչ որ արդարացում ունենա։