Ամենաթանկարժեք ապուրը
Աշխարհի ամենաթանկարժեք ապուրը պատրաստում են Չինաստանում ծիծեռնակների բույնից։ Այս թռչուններն իրենց բները կառուցում են սեփական թքից։ Միևնույն ժամանակ, ոչ մի ավելորդ բան չի հայտնվում նրա մեջ՝ ո՛չ բույսեր, ո՛չ էլ աղբ։ Ծիծեռնակի բույնի 1 կգ-ի արժեքը կարող է հասնել մինչև երեք հազար դոլարի, քանի որ այն հավաքելը շատ վտանգավոր է։ Ծիծեռնակներն իրենց բները հյուսում են ժայռերի ամենաանհասանելի վայրերում։
Ամենաթանկարժեք պելմենները
Նյու Յորքի թաղամասերից մեկում Golden Gates անվանումով ռեստորան կա, որը նախատեսված է ռուս էմիգրանտների համար։ Հենց այստեղ են պատրաստում աշխարհի ամենաթանկարժեք պելմենները։ 8 պելմենից բաղկացած չափաբաժնի համար դուք ստիպված կլինեք վճարել 2,4 հազար դոլար։ 16 հատը կարժենա 4,4 հազար դոլար։ Այսպիսի բարձր գնի պատճառը հատուկ բաղադրիչն է՝ ծովերի խորքերում ապրող ջահ ձկան գեղձերը։ Այն պատրաստի ճաշատեսակին պիգմենտ է տալիս, որի շնորհիվ թույլ լուսավորվածության պայմաններում պելմենները սկսում են լուսարձակել։
Ամենաթանկարժեք պիցցան
Պիցցան ինչպե՞ս կարող է արժենալ 4 հազար դոլար։ Պատասխանը շատ պարզ է․ եթե բաղադրիչները ընտրվել են շատ մանրակրկտորեն։ Հենց այսպիսին է 30 սմ տրամագիծ ունեցող «Ռոյալ 007» պիցցան։ Նրա միջուկը պատրաստվում է կոնյակի մեջ մարինացված լոբստերից, շամպայնով ձկնկիթից, շոտլանդական ծխեցված ծովամթերքից, եղջերվի մսից, պրոշուտոյից։ Ամենաթանկարժեք բաղադրիչը համարվում է ուտելու համար նախատեսված 24-կարատանոց ոսկին։
Անսովոր պիցցայի հեղինակը շեֆ-խոհարար Դոմենիկո Կրոլան է։ Շնորհիվ իր ստեղծագործ հատկությունների՝ նա մեծ ճանաչում է ձեռք բերել․ խոհարարն իր ռեստորանում հայտնի մարդկանց դիմանկարներով պիցցաներ է պատրաստում։