«Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ կրկնելով՝ վտանգը ավելի քան 50 տոկոս է, որ ապրիլ-մայիսին ՀՀ-ի վրա կլինի հարձակում. «Թող ես սխալվեմ»,- ասաց նա: «Հատկապես Ուկրաինայի իրադարձություններին հետևելով՝ մարդիկ ուշադիր նայում են՝ ե՞րբ հարձակվեն ՀՀ-ի վրա: Բյուջեն ավելացնում են ու առնում այնպիսի զենքեր, որոնք մեզ հասանելի չեն... Առաջարկել ենք սահմանամերձ 40 գյուղերը դարձնել ռազմական բնակավայր: 16-60 տարեկան տղամարդկանց ու կանանց կրակել սովորեցրեք, շաբաթը մեկ անգամ մարզանքի հրավիրեք, կառուցեք կապսուլներ, որ ոչ մի Բայրաքթար չխփի.... Պրեմյա եք ձեզ միայն տալիս»,- նշեց Բագրատյանը: |