Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում, Հասրաթյան փողոցում բախվել են Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության և Opel մակնիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Դավիթ Մովսիսյանն ու կրտսեր պարեկ Սևակ Մնացականյանը: Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: