Այսօր՝ մարտի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 30.5-րդ կմ հատվածում՝ ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները ճանապարհի երևթեկելի գոտուց դուրս հայտնաբերել են Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Հրազդանում բնակվող 50-ամյա Գնել Ստեփանյանի դին: Դեպքի վայրում հայտնաբերվել են ենթադրյալ վրաերթ կատարած ավտոմեքենայի կոտրված դետալներ: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |