Երեւանում, մարտի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 22։45-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Վլադիմիր Բեջանյանը իր վարած BMW X6 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով Գայի պողոտայի թիվ 79 էլեկտրասյան դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 25-ամյա Գալուստ Իսրայելյանին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։