Երեկ՝ փետրվարի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23:30-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Գավառի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի:
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Գավառի բնակիչ, 28-ամյա Տիգրան Բոշյանն էր: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 23:00–ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի «Ազատապադյոմ» կոչվող ճանապարհահատվածում Գավառի բնակիչ, 28-ամյա Էդիկ Գևորգյանին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե սյուներին, մի քանի պտույտ շրջվել և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս: Վթարի հետևանքով Տ. Բոշյանը տեղում մահացել է: