Օկուպացված Քարվաճառի շրջանում Ադրբեջանը հերթական ապօրինի շինարարությանն է պատրաստվում


Օկուպացված Քարվաճառի շրջանում Ադրբեջանը հերթական ապօրինի շինարարությանն է պատրաստվում
Փետրվար 19 13:46 2022

Ադրբեջանը պատրաստվում է աստադիտական կայան կառուցել օկուպացված Քարվաճառի շրջանում։ Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, Արցախի մեծ մասն օկուպացրած Ադրբեջանի հերթական ապօրինի շինարարության մասին հայտարարել է Շամախիի աստղադիտարանի տնօրեն Նարիման Իսմայիլովը։

Թե բռնազավթված Քարվաճառի շրջանի հատկապես որ հատվածում է  նախատեսվում կառուցել աստղադիատարանը, չի նշվում։ Միայն նշվում է, որ կայանը լինելու է ծովի մակարդակից 3000 կմ բարձրության վրա։