Քաղաքական բանտարկությունը կարծես ավարտվում է, բայց քաղաքական հետապնդումը շարունակվում է


Քաղաքական բանտարկությունը կարծես ավարտվում է, բայց քաղաքական հետապնդումը շարունակվում է
Օգոստոս 1 19:39 2025

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը մանրամասներ է հայտնել ՀՀԿ նախագահի տեղակալ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ՝ գրելով․

«Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ. Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները, և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի պայմանները դեռևս հայտնի չեն: Որոշումը հասանելի կլինի մեզ երկուշաբթի:

Նաև տեղեկացվեցի, որ որոշման օրինակը արդեն ուղարկվել է Պրոբացիոն ծառայություն: Արմեն Աշոտյանի կալանքները տևեցին 777 օր, որից 15 ամիսը՝ Սովետաշենի բանտի մենախցում:

Քաղաքական բանտարկությունը կարծես ավարտվում է, բայց քաղաքական հետապնդումը շինծու քրեական գործի շրջանակներում շարունակվում է»: