Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի գրառումը․ «Ստեփանակերտում սկսել են խոսել, որ նոր Սահմանադրությամբ պետք է հռչակվի Արցախի Քրիստոնեական Հանրապետություն։ Նույնիսկ ԱԺ պատգամավորներն են ֆեյսբուքյան գրառումներ անում։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնում է, որ Հայաստանում նախագահ կարող է լինել հեղինակություն վայելող սրբազաններից մեկը։ Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը համարում է, որ արտառոց ոչինչ չկա, միանգամայն իրավաչափ գաղափար է, իսկ Շիրակի թեմի առաջնորդն էլ պնդում է, որ Սահմանադրությունը հոգևորականին չի արգելում զբաղվել քաղաքականությամբ։ Սա շղթա՞ է, թե՞ գաղափարների «մեխանիկական գումա՞ր»: |
Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան