Արցախում երկու ադրբեջանցի է պայթել ականի վրա


Արցախում երկու ադրբեջանցի է պայթել ականի վրա
Փետրվար 18 16:10 2022

Այսօր՝ փետրվարի 18-ին, Արցախի օկուպացված Թարթառի շրջանում ականի պայթյունի հետևանքով երկու ադրբեջանցի է վիրավորվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Պայթյունը տեղի է ունեցել մի տարածքում, որտեղ ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում։

 

Ականի պայթյունի հետևանքով Սաֆարով Ալիշան Շարիֆ օղլուն (ծնված 1963 թ.) և Սաֆարով Ֆայգ Իսմայիլ օղլուն (ծնված 1965 թ.) ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ։ Հայտնի է, որ նրանք Ճանապարհների տեխնիկական սպասարկման վարչության աշխատակիցներ են։