Կմտածեք խենթացել եմ, բայց ես զգացի երեխուս. Աստղ Գալեյան


Կմտածեք խենթացել եմ, բայց ես զգացի երեխուս. Աստղ Գալեյան
Փետրվար 17 02:40 2022

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը` Աստղ Գալեյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Զգացողություն, թե՞ իրականություն էր չգիտեմ։ Բավականին ժամանակ է ինչ տառապում եմ անքնությամբ։ Չորրորդ օրն է, ինչ հիվանդ եմ, սարսափելի գրիպ ու իհարկե անքուն գիշերներ։ Երկու օր առաջ ցերեկը ուժասպառ նստեցի բազմոցին, հենվեցի բազմոցի բարձին ու ասես նարկոզ էին ներարկում, տպավորությունը էդպիսին էր ու ուղեղս քիչ քիչ մարում էր ու ես խորը քնեցի, որը տևեց րոպեներ։ Ու այդ խորը քնի մեջ զգացի ինչպես Մխիթարս կողքս նստեց, թևը գցեց ուսիս գրկեց, համբուրեց:

Կմտածեք երևի գժվել եմ, բայց ես զգացի երեխուս, ես զգացի նրա շունչը, ջերմությունը, Էսպիսի զգացողություն երբեք չեմ ունեցել։ Աչքերս բացելուն պես ես գլուխս թեքեցի դեպի աջ, որովհետև Միխս աջ կողքս էր ու ես փնտրում էի նրան։ Անգամ հիշում եմ` ինչ հագուստով (նկարի կերպարով) էր։

Չգիտեմ կմտածեք խենթացել եմ, բայց ես զգացի երեխուս»: