Մարտակերտի շրջանի բնակիչները փակել են ադրբեջանական ռազմական տեխնիկայի շարասյան ճանապարհը


Մարտակերտի շրջանի բնակիչները փակել են ադրբեջանական ռազմական տեխնիկայի շարասյան ճանապարհը
Փետրվար 17 13:16 2022

Արցախի հանրապետության Մարտակերտի շրջանի բնակիչները փակել են Քարվաճառ ուղևորվող ադրբեջանական ռազմական տեխնիկայի շարասյան ճանապարհը։

Խաղաղապահների միջամտությունն արդյունք չի տվել։ Միջադեպի վերաբերյալ տեսանյութը տարածվել է համացանցում։

Նշվում է, որ ադրբեջանցիների ռազմական տեխնիկայի մի մասը վերադարձել է ելման կետ, այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն: