«ՀայՓոստը» գործարկում է դեղատնային ցանց


«ՀայՓոստը» գործարկում է դեղատնային ցանց
Փետրվար 3 17:26 2022

«ՀայՓոստ» ընկերությունը գործարկել է «ՀայՓոստ մեդ» դեղատնային ցանցի առաջին դեղատունը, որը գործում է 0019 փոստային բաժանմունքում, հասցե՝ Մ. Բաղրամյան 23 ¼ տարածք:

 

«ՀայՓոստը» գործարկել է նաև դեղերի առաքման ծառայություն. բոլոր մարզերի բնակիչները կարող են զանգահարել 010 30 30 30 հեռախոսահամարին, պատվիրել անհրաժեշտ դեղեր, դեղատնային ապրանքներ և ստանալ մոտակա փոստային բաժանմունքում կամ նշված հասցեում 1-2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ինչպես նշում է «ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը «ՀայՓոստը» միայն փոստ չէ, այն կառուցվող և աճող էկոհամակարգ է: Այժմ այս համակարգում ստեղծվում է դեղատնային ցանց, որն ավելի հասանելի և հարմարավետ կդարձնի մեր ծառայությունները: Սա բացառիկ նորարարություն է: Այսուհետ մեր բնակիչները կարող են այցելել «ՀայՓոստ մեդի» դեղատուն, ինչպես նաև պատվիրել դեղեր տուն առաքման միջոցով: Այս գործընթացը շարունակական է. առաջիկայում նախատեսում ենք բացել մեր երկրորդ դեղատունը Կիևյան փողոցում»:

 

«ՀայՓոստ մեդը» համագործակցում է դեղորայք ներմուծող խոշոր կազմակերպությունների հետ, և անում ենք առավելագույնը, որ մեր դեղերը և դեղատնային ապրանքները լինեն որակյալ և մատչելի: ՀայՓոստ Մեդի առանցքային գործառույթն է առաքման ծառայությունը, որից առաջիկայում կօգտվեն ոչ միայն մարզերի, այլև Երևանի բնակիչները»,- նշել է «ՀայՓոստի» կոմերցիոն տնօրեն Ցոլակ Հովհաննեսյանը:

«ՀայՓոստ մեդ» դեղատանը  կարելի է գտնել նաև մանկական սնունդ, կանացի հիգիենայի և խնամքի պարագաներ, կենսաբանական ակտիվ հավելումներ, բժշկական սարքավորումներ և այլն: Դեղատանը  սպասարկում են որակավորում ունեցող և բանիմաց աշխատակիցներ, որոնք գրագետ խորհրդատվություն են տրամադրում:

«ՀայՓոստ մեդ» դեղատունը աշխատում է ամեն օր, ժամը՝ 09:00-21:00-ը: Նախատեսվում է առաջիկայում դեղերի առաքման ծառայությունը մատուցել նաև Երևան քաղաքում: