Սյունիքի մարզի շրջափակված համայնքների բնակիչներին ԿԽՄԿ-ն տրամադրել է 447 սննդի փաթեթ


Սյունիքի մարզի շրջափակված համայնքների բնակիչներին ԿԽՄԿ-ն տրամադրել է 447 սննդի փաթեթ
Հունվար 27 17:20 2022

 

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցությամբ հունվար ամսվա ընթացքում Սյունիքի մարզի Որոտան, Շուռնուխ, Բարձրավան, Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ և Շիշկերտ շրջափակված համայնքների բնակիչներին տրամադրեց ընդհանուր առմամբ 447 սննդի փաթեթ: Հայտնում է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը։