2 հայ զինվոր ուղիղ դիմակայությունում հաղթել են ադրբեջանական զինուժի Т-72АВ տեսակի 2 տանկին: Ինչպես հայտնում է ԳԱԼԱ-ն, համապատասխան տեսանյութը, որը նկարահանվել է 2020 թ.-ի աշնանը՝ պատերազմի ժամանակ, հրապարակել է lenta.ru-ն՝ հղում անելով «Военный Осведомитель» ալիքին։
Կադրերում երեւում է, թե ինչպես են ադրբեջանական մարտական մեքենաները փորձում ոչնչացնել խրամատը, որում թաքնված են հայկական բանակի երկու զինծառայող։ Սակայն դա նրանց չի հաջողվում:
Զինվորներն իրենց հերթին կրակ են բացել ձեռքի հակատանկային նռնականետից (РПГ) և կարողացել են ստիպել տանկերին նահանջել։ Այնուհետ հայ զինվորները դուրս են եկել խրամատից և ձեռքի նռնակներ նետել հեռացող մարտական մեքենաների վրա. ենթադրաբար, կիրառվել է РКГ-3։
Թե կոնկրետ երբ է նկարահանվել տեսանյութը, չի նշվում։ Ճակատամարտի ելքի մասին նույնպես չի հաղորդվում։