Ծանրամարտի ԱԱ․ Սամվել Գասպարյանը փոքր բրոնզ նվաճեց պոկում վարժությունում


Ծանրամարտի ԱԱ․ Սամվել Գասպարյանը փոքր բրոնզ նվաճեց պոկում վարժությունում
Դեկտեմբեր 15 20:23 2021

Տաշքենդում շարունակվում է ծանրամարտի Աշխարհի առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցիչ, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում։

 

Գասպարյանը հաջող է կատարել միայն առաջին մոտեցումը՝ գլխավերևում պահելով 175 կգ կշռող ծանրաձողը:180 և 181 կգ-ն, որ պատվիրվել էին երկրորդ և երրորդ մոտեցման համար, Գասպարյանը չի կարողացել բարձրացնել։

 

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Արսեն Մարտիրոսյանը, պոկում վարժությունից հետո 4-րդ տեղով է ընթացել։ Մարտիրոսյանը ևս միայն առաջին մոտեցումն է հաջողությամբ ավարտել՝ պոկելով 170 կգ ծանրաձողը։

Ինչ վերաբերում է հրում վարժությանն, ապա այս վարժությունում մեր երկու ծանրորդներն էլ զրո են ստացել։  Գասպարյանը երեք մոտեցման արդյունքում չի կարողացել հրել 215 կգ կշռող ծանրաձողը, իսկ Արսեն Մարտիրոսյանը ձախողել է 210 կգ-ն: