Պայքարի մեջ կմտնի Հայաստանի երեք ներկայացուցիչ


Պայքարի մեջ կմտնի Հայաստանի երեք ներկայացուցիչ
Դեկտեմբեր 15 10:30 2021

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում դեկտեմբերի 7-ին մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։

 
 
 

Այսօր պայաքարի մեջ կմտնի Հայաստանի ևս երեք ներկայացուցիչ։ Ժամը 18:00-ին 102 կգ քաշում A խմբում Սամվել Գասպարյանը և Արսեն Մարտիրոսյանը կփորձեն մեդալներ նվաճել: Կանանց` 81 կգ քաշի A ենթախմբում պայքարի մեջ կմտնի Տաթև Հակոբյանը: Մրցելույթի մեկնարկը կտրվի 15:00-ին:

 
 
 

Հիշեցնենք, որ մեր մարզիկներից առաջինը Ռաֆիկ Հարությունյանն է մտել պայքարի մեջ։ Ռաֆիկը 81 կգ քաշային կարգում զբաղեցրել էր 8-րդ հորիզոնականը։

 
 
 

89 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը, որը պոկում վարժությունում նվաճել էր փոքր ոսկե մեդալ, հրում վարժությունում զրո ստացավ և չկարողացավ երկամարտի արդյունքում դառնալ մեդալակիր։

 
 
 

Հակոբ Մկրտչյանը 96 կգ քաշային կարգի A խմբում, երկամարտում գրանցելով 370 կգ արդյունք (163+207), զբաղեցրել է 8-րդ տեղը: Դավիթ Հովհաննիսյանը  96 կգ քաշային կարգի B խմբում, երկամարտում գրանցելով 370 կգ արդյունք (165+205), զբաղեցրել է չորրորդ տեղը: