Տեղերի Սուրբ Աստվածածին վանքում տեղի է ունեցել 19-ամյա զինծառայող Վահե Մանասերյանի հոգեհանգիստը


Տեղերի Սուրբ Աստվածածին վանքում տեղի է ունեցել 19-ամյա զինծառայող Վահե Մանասերյանի հոգեհանգիստը
Դեկտեմբեր 12 00:54 2021

Երեկ` դեկտեմբերի 11-ին, Տեղերի Սուրբ Աստվածածին վանքում կատարվեց ծնունդով տեղերցի, ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային 19-ամյա Վահե Մանասերյանի հոգեհանգստյան կարգը, հայտնում է News.am-ը:

Նշենք, որ Վահե Մանասերյանը զոհվել էր դեկտեմբերի 10-ին ՀՀ արևելյան ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ) Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողություններին դիմակայելու ընթացքում։ Վահեն զորացրվելու էր 2 ամսից, տան միակ որդին էր, ունի իրենից մեծ 2 քույր:

Վահե Մանասերյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին` ժամը 13:00-ին: