Կորոնավիրուսով վարակման 410 և մահվան 10 նոր դեպք


Կորոնավիրուսով վարակման 410 և մահվան 10 նոր դեպք
Դեկտեմբեր 8 11:17 2021

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «COVID-19. դեկտեմբերի 8-ի` ժամը 11:00-ի դրությամբ,

✓ 410 նոր դեպք

✓ 8485 թեստավորում

✓ 408 առողջացած

✓ 10 մահվան դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 341468 դեպք, որոնցից 322814 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9462 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7728 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1464 է: Ընդհանուր կատարվել է 2419770 թեստավորում»: