Նոյեմբերին աշխարհում կորոնավիրուսով 3 միլիոնով ավելի մարդ Է հիվանդացել, քան հոկտեմբերին


Նոյեմբերին աշխարհում կորոնավիրուսով 3 միլիոնով ավելի մարդ Է հիվանդացել, քան հոկտեմբերին
Դեկտեմբեր 5 18:30 2021

Աշխարհում կորոնավիրուսային վարակով հիվանդացությունն աշնան առաջին երկու ամիսներին անկումից հետո վերստին աճել է. նոյեմբերին մոլորակի վրա հայտնաբերվել է վարակման շուրջ 16 միլիոն դեպք, ինչը 3 միլիոնով ավելի է, քան հոկտեմբերին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ի հաշվարկները:

Չնայած դրան, մահացության ցուցանիշները նվազում են. անցյալ ամիս կովիդից մահացել է մոտ 207 հազար մարդ, կամ 7 հազարով պակաս, քան դրանից մեկ ամիս առաջ: Եվ եթե հոկտեմբերին մահացել է յուրաքանչյուր 60-րդ վարակվածը, ապա նոյեմբերին՝ յուրաքանչյուր 77-րդը։

Անցյալ տարվա նոյեմբերին աշխարհում հիվանդացության մակարդակը մոտավորապես նույնն էր, բայց մահացությունը մեկ երրորդով ավելի բարձր էր:

Եվրոպան նոյեմբերին կորոնավիրուսային վարակի տարածման էպիկենտրոն է դարձել. դրան բաժին է ընկել մոլորակի վրա գրանցված վարակման բոլոր դեպքերի շուրջ 60 տոկոսը: