Ջրականում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել


Ջրականում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել
Նոյեմբեր 29 16:50 2021

Ջրականում (Ջաբրայիլ) ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ ադրբեջանցին վիրավորվել է շինարարական աշխատանքներ կատարելիս: Տղամարդու ոտքն անդամահատվել է: