Ադրբեջանցի է պայթել օկուպացված Քաշաթաղում


Ադրբեջանցի է պայթել օկուպացված Քաշաթաղում
Նոյեմբեր 23 13:12 2021

Ադրբեջանական «Ազերիշըգ» էլցանցի աշխատակիցը ծանր վիրավորվել է Արցախից օկուպացված Քաշաթաղի շրջանում ականի պայթյունից:

 
 
 

Ադրբեջանական Report-ի հաղորդմամբ՝ Բիլասուվարի շրջանի բնակիչ Աբիլով Մահիր Ռամիզ օղլուն (ծնված 1988 թ.) ականի վրա պայթել է աշխատանքի ժամանակ։ Նրա աջ ոտքը կտրել են: