Հայաստանում նոյեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 531 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 334878 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2318552 վերջին մեկ օրում` 7366 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 17195 պացիենտ. Մեկ օրում նվազել է 955-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 308922 անձ` վերջին մեկ օրում 1438 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 48 քաղաքացի, մահացածների թիվը 7356 է:
Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1405 է: