Մեղրի վերադառնալու ճանապարհին անօդաչուի հարվածից անմահացավ Ազիզը. Զոհվեց հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը. այն նույն ժամին, երբ լույս աշխարհ էր եկել


Մեղրի վերադառնալու ճանապարհին անօդաչուի հարվածից անմահացավ Ազիզը. Զոհվեց հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը. այն նույն ժամին, երբ լույս աշխարհ էր եկել
Նոյեմբեր 19 15:42 2021
Աղաջանյան Ազիզը Հոկտեմբերյանից էր։ Կիսատ թողնելով ուսումը Ամերիկյան համալսարանում 2019-ի հուլիսին մեկնել էր ծառայության։ 6 ամիս Լուսակերտի ուսումնական զորամասում ծառայելուց հետո, որպես կրտսեր սերժանտ, ծառայությունը շարունակել է Մեղրիում, Д-1 հրանոթի հաշվարկի հրամանատար էր:
Հոկտեմբերի 3-ից Ազիզենց տեղափոխում են Ջրական (Ջեբրայիլ)՝ հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերի ամենաթեժ կետերրից մեկը։
Ազիզը 21 օր մարտնչեց թշնամու դեմ, այդ ընթացքում հասցրեց և հրամանները փայլուն կատարել, և չենթարկվելով հրամաններին՝ փրկել ընկերների կյանքը։
Վերջին նամակը մորը գրել էր զոհվելուց 1,5 ժամ առաջ. «Մամ ջան, սաղ լավ ա, պռոստը կապերը լավ չի, դրա համար չեմ զանգում, բարի գիշեր քաղցրս»։
Մեղրի վերադառնալու ճանապարհին անօդաչուի հարվածից անմահացավ Ազիզը։ Զոհվեց հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը, ժամը 1:30. հենց այն նույն ժամին, երբ լույս աշխարհ էր եկել․․․
Ասում են, երբ Ազիզը ինչ-որ մեկի հետ ծանոթանում էր, ասում էր. «Ես Ազիզն եմ, բայց ինձ կարող եք դիմել Ազիզ ջան»։
Հիշատակդ վառ, Ազիզ ջան։ Խունկ ու խոնարհում հիշատակիդ, լուսավոր տղա։

Возможно, это изображение (текст «Bc, 18 OKT. 23:53 Mam jan sax lava prosty kapery lav chi dra hamar chem zangum, bari gisher qaxcrs Vaax kyanqs ashxarhs. Qez bari ev xaxax gisher. Parqt shat ter actvac. lm tang txa im voski. Xelagarvum em qo hamar.»)