Կոթիի բնակիչ Վահան Ազիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճանաչեք իրեն, մարդիկ...
Գուրգենն է, ով Սյունիքում տեղի ունեցած պատերազմի ժամանակ մի քայլ անգամ չնահանջեց, մինչև վերջին շունչը կռիվ է մղել։
Գուրգենը, տեսնելով, որ պատրոնները վերջացել է, կապ է տվել ասելով.
-Պատրոն չունեմ, բայց ոչ ես կհանձնվեմ, ոչ էլ պոստը կտամ, հետո նռնակով պայթեցրել է իրեն։
Այսօր հերոսի դին մեզ փոխանցելու ժամանակ նույնիսկ թշնամու զինվորներն էին հարգանքով լցված Հերոս Հայ զինվորական Գուրգենի նկատմամբ։
Գուրգենը դիրքի ավագն էր, պայմանագրային զինծառայող։
Շնորհակալ ենք, հերո՜ս եղբայր...
Երանի պատրոնները չվերջանային»: