«Նման դեպքերը շատ են լինելու, քանի որ մարդիկ իրենց հարազատին կորցնելով՝ տեսնում են, որ սպանող թուրքին պատժելու համար որևէ միջոց չի ձեռնարկվում». Դավիթ Գալստյան


«Նման դեպքերը շատ են լինելու, քանի որ մարդիկ իրենց հարազատին կորցնելով՝  տեսնում են, որ սպանող թուրքին պատժելու համար որևէ միջոց չի ձեռնարկվում». Դավիթ Գալստյան
Նոյեմբեր 13 14:54 2021

 

Այսօր առավոտյան Շուշի-Ստեփանակերտ խաչմերուկում տեղի ունեցած միջադեպից հետո մի քանի ժամով փակվել, այնուհետև բացվել է Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհը։

 

168.amի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն անդրադառնալով միջադեպին՝ ասաց, որ ադրբեջանական կողմը սպանություն է կատարել հայի նկատմամբ, ինչը չի կարելի համեմատել սովորական սպանության հետ։

Հիշեցնենք, որ նոյմեբերի 8-ին խողովակաշարի վրա աշխատող քաղաքացիական անձ Մարտիկ Սարգսյանին սպանած ադրբեջանցին չի ձերբակալվել և մնացել է անպատիժ։

«Նման դեպքերը շատ են լինելու, քանի որ մարդիկ իրենց հարազատին կորցնելով՝  տեսնում են, որ սպանող թուրքը բացահայտված չէ և նրան պատժելու համար որևէ միջոց չի ձեռնարկվում։ Սա բնական է, հարազատին կորցրած մարդը կարող է աֆեկտի տակ լինել և գնալ ցանկացած քայլի»,- նշեց Դավիթ Գալստյանը։

Ըստ նրա, այսօր ամեն ինչ պետք է անել, որպեսզի նման քայլի դիմած հայը հանկարծ չհայտնվի ոչ հայկական օրենքի առաջ՝ իրավական դաշտում։

«Մեր իշխանությունները ջանք ու եռանդ չպետք է խնայեն, որ մեր հայը հայկական իրավական դաշտից դուրս հայտնվի։ Մենք այս իշխանություններին կստիպենք, որպեսզի թույլ չտան նման բան։

Նաև այս միջադեպը  ապացուցում է այն մասին, որ պետք է կարողանանք 100 տոկոսով ոտքի կանգնեցնեք մեր անվտանգությունը։ Ճիշտ է, ռուսներն իրենց խաղաղապահ առաքելությունն իրականացնում են, բայց առաջնահերթ է մեր անվտանգության վերականգնումը»,- եզրափակեց Դավիթ Գալստյանը։

Նշենք, որ զրույցից որոշ ժամանակ հետո Արցախի ՄԻՊ-ը հայտարարություն տարածեց, որ Արցախի քաղաքացին առաջիկա ժամերին կհանձնվի Արցախի իրավապահներին։