Վրաստանում անցած օրը կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 5 240-ով, ապաքինվել է 2 235 պացիենտ, կորոնավիրուսից մահացել է 65 մարդ։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիքը՝ https://1tv.ge/ հղում կատարելով Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնին։
Վերջին 24 ժամում երկրում իրականացվել է COVID-19-ի 53 544 թեստավորում։
Կորոնավիրուսի հայտնաբերման ցուցանիշները մեկ օրում՝ 9,79, վերջին 14 օրում՝ 9,55, վերջին 7 օրում՝ 10,25 տոկոս։
Վրաստանում համավարակի սկզբից գրանցվել է 748 751 վարակման դեպք, որոնցից բուժվել է 684 154-ը, 10 368 մարդ մահացել է։
Պատվաստվել է 2 000 388 մարդ, մեկ օրում պատվաստվել է 4 942 մարդ։
Կարանտինի մեջ է 37, հիվանդանոցներում՝ 6 707 եւ կլինիկական հյուրանոցներում՝ 1 313 մարդ։