Ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութով կրկնակի պատվաստված անձանց մոտ անգամ որևէ գանգատներ չեն եղել՝ կապված դեղամիջոցի կողմնակի ազդեցության հետ: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Գամալեայի անվան կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը:
«Ներկայում որևէ գանգատ կողմնակի ազդեցության վերաբերյալ չի ստացվել»,- ասել է Գինցբուրգը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են մարդիկ տանում պատվաստումը տվյալ դեղամիջոցով, երբ այն ստանում են երրորդ անգամ:
Գինցբուրը պատմել է, որ «Սպուտնիկ V» դեղամիջոցի կիրառումը և հետագայում վերապատվաստումը քթի սփրեյով, հավանաբար, կարող է պաշտպանել «Քովիդ-19»-ից 100 տոկոսով: