Ռուս մասնագետ Տատյանա Ռուժենցովան РИА Новости-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է կորոնավիրուսի «դելտա» շտամմով հիվանդալուց հետո առաջացած բարդությունները:
Վերջինիս խոսքերով, բժիշկները վերջին շրջանում ավելի հաճախ են արձանագրում դեպքեր, երբ կորոնավիրուսը հաղթահարելուց հետո մարդկանց մոտ պահպանվում է ընդգծված հոգնածություն, ձայնի փոփոխություն, հիշողության խանգարումներ, կոգնիտիվ գործառույթների խանգարում՝ կողմնորոշվելու ունակության խանգարում, լսողության խանգարում, ինչպես նաև աղեստամոքսային համակարգի խանգարում:
Բժիշկը նշել է, որ ավելի հաճախակի են դարձել թոքերի և սրտի ախտահարումն, ինչպես նաև աճել է այլ ինֆեկցիաների նկատմամբ զգայնությունը:
Համաճարակաբանը նշել է, որ հետքովիդյան սինդրոմը կարող է զարգանալ նույնիսկ այն անձանց մոտ, ովքեր թեթև են տարել հիվանդությունը, սակայն հետքովիդյան սինդրոմներն առավել վառ կերպով արտահայտվում են այն մարդկանց մոտ, ովքեր հիվանդության ծանր ընթացք են ունեցել: