Նվիրաբերված «Մոդեռնա» պատվաստանյութը Հայաստանում է


Նվիրաբերված «Մոդեռնա» պատվաստանյութը Հայաստանում է
Հոկտեմբեր 30 13:18 2021

Նորվեգիայի կողմից «Թիմ Եվրոպա» (Team Europe) նախաձեռնության շրջանակում հասանելի «ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի» աջակցությամբ Հայաստանին նվիրաբերված «Մոդեռնա» տեսակի պատվաստանյութի 620 հազար դեղաչափն արդեն Հայաստանում է:

Նվիրատվությունն առողջապահության նախարարությանն է հանձնել Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը և Հայաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելեն Սանդ Անդրեսենը «Զվարթնոց» օդանավակայանում։

«Շնորհակալ ենք Նորվեգիային և Եվրոպական միությանը COVID-19-ի դեմ պատվաստանյութի խմբաքանակի նվիրաբերության համար, հատկապես Հայաստանի համար այս ծանր շրջանում։ Չնայած մեր երկրում առկա՝ համավարակով պայմանավորված հրատապ մարտահրավերներին, մենք շարունակում ենք պատվաստումների վերաբերյալ տեղեկատվական արշավը։ Այսպիսի մեծ նվիրատվության միջոցով հնարավորություն կունենանք բարձրացնելու բնակչության պատվաստումների տոկոսային մակարդակը և ընդլայնելու ծածկույթն ամբողջ Հայաստանում։ Համերաշխության և համախմբվածության միջոցով կհաղթահարենք այս համաճարակը», – նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հույս ունենք, որ պատվաստանյութը կօգնի Հայաստանին համավարակից պաշտպանվելու, սիրելիներին և լայն հասարակությանը համերաշխություն ցուցաբերելու առումով», – նշել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելեն Սանդ Անդրեսենը։
«Հաշվի առնելով Հայաստանում COVID-19-ի դեպքերի աճը և պատվաստումների մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությունը՝ կարծում ենք, որ պատվաստանյութի առաքումը տեղի է ունենում ճիշտ ժամանակին։ Կարծում ենք, որ Հայաստանի քաղաքացիների համար հասանելի պատվաստանյութերի լայն տեսականու շնորհիվ հնարավոր կլինի ապահովել պատվաստվածության ավելի բարձր գործակից։ COVID-19-ի դեմ պայքարելու, այն մեղմելու և կանգնեցնելու միջոցը պատվաստանյութերն են», – կարևորել է ԵՄ դեսպան