«Տրանսպորտում 30 հոգի իրար վրա լցված գնում են, էդ հեչ, այգում մենակ մարդը պիտի դիմակ դնի՞». Անի Խաչատրյան


«Տրանսպորտում 30 հոգի իրար վրա լցված գնում են, էդ հեչ, այգում մենակ մարդը պիտի դիմակ դնի՞». Անի Խաչատրյան
Հոկտեմբեր 30 13:12 2021

Բնապահպան ակտիվիստ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ապիկար իշխանության հերթական տխմար որոշումը. թե բա հանրային բաց վայրերում դիմակ դնելը պարտադիր է լինելու։ Իյա, իրո՞ք, տրանսպորտում 30 հոգի իրար վրա լցված գնում են, դիմակով, թե առանց անգամ էական չի, որովհետև դիմակն էլ չի փրկելու, էդ հեչ, այգում մենակ մարդը պիտի դիմակ դնի՞։ Դուք քեֆեր եք անում առանց դիմակ, էդ հեչ, փողոցով քայլող մարդը պիտի դիմակով շնչակտուր լինի՞։ Ամեն ոլորտը ձախողում եք, փոխանակ խնդիրը հիմքից լուծեք, ձևական բաներ եք անում»: