Հայաստանում կորոնավիրուսից պատվաստված մարդ է մահացել


Հայաստանում կորոնավիրուսից պատվաստված մարդ է մահացել
Հոկտեմբեր 12 00:26 2021

Հայաստանում կորոնավիրուսից պատվաստված մարդու մահվան դեպք է գրանցվել: Պացիենտը 80-ն անց քաղաքացի էր, ով շատ այլ ուղեկցող հիվանդություններ ուներ: Այս մասին «Հեռանկար» հաղորդման ժամանակ ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մենք մի դեպք ունենք, երբ 80 անց մի քաղաքացի, որ մահ է գրանցվել պատվաստումից հետո, բայց այդ քաղաքացին ունեցել է շատ այլ ուղեկցող հիվանդություններ: Բացառել նման դեպքերը չի կարելի եւ հնարավոր չէ։ Այլ երկրներում էլ լինում են նման բացառիկ դեպքեր, բայց սա պետք է համեմատականի մեջ դնել, թե հիվանդացության արդյունքում ինչքան մահեր ենք ունենում եւ պատվաստումները ինչպես են դա կանխում», - ասել է նախարարը։

Վերջին տվյալներով, Հայաստանում հոսպիտալացված 2300-ից ավելի քաղաքացիների մեջ միայն 176-ն է պատվաստված, որոնց 90 տոկոսի մոտ հիվանդությունը միջին ծանրության է։