Գյումրեցի մարզիկ Ալեքսանդր Լազարյանը Ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության ոսկե մեդալակիր է դարձել


Գյումրեցի մարզիկ Ալեքսանդր Լազարյանը Ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության ոսկե մեդալակիր է դարձել
Հոկտեմբեր 10 15:15 2021

Սաուդյան Արաբիայի Ջեդդա քաղաքում ընթացող ծանրամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնության 89 կգ քաշային կարգում Ալեքսանդր Լազարյանը գերազանցել է բոլոր մրցակիցներին: Նա երկամարտում գրանցված 323 կգ արդյունքով դարձել է հաղթող: