Skip to main content
EnglishRussian
Սկիզբ
Լրահոս
Toggle navigation
15:06 18 տարեկանները կրակում են դիպուկ և թեթև վարում ծանր տանկերը․ ԳՇ պետը արձակուրդ տվեց հաղթողներին
Սպաները պատրաստության իրենց աստիճանով պետք է օրինակ ծառայեն ենթականերին․ Սուրեն Պապիկյան
Ներքին կյանք
Երք, 11/26/2024 - 15:01
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News
photo_2024-11-26_15-01-24
Նոյեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը։
Առաջին օրը սպաները հանձնել են քննություն ֆիզիկական պատրաստություն առարկայից։
պն
Քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Սպաները հանձնել են քննություններ՝ ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։
Սուրեն Պապիկյանը ողջունել է մասնակիցներին և կարևորել բարձրագույն և ավագ սպայակազմերի ներգրավվածությունն այս գործընթացին՝ ընդգծելով, որ հրամանատարական պաշտոններ զբաղեցնող գեներալներն ու ավագ սպաները պատրաստության իրենց աստիճանով պետք է օրինակ ծառայեն ենթականերին։