Ճապոնացի գիտնականները պարզել են, որ պարանով թռնելը քաղցի զգացողությունն ավելի լավ է մարում, քան վազքը կամ հեծանիվ վարելը:
Թռնելու ժամանակ աշխատում է ամբողջ մարմինը: Ծանրության կենտրոնը մշտապես փոփոխվում է, հետեւաբար, նման վարժությունը հիանալի մարզանք է նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել: Բացի այդ, նման մարզումը նպաստում է աղիքներում մի քանի հորմոնների արտադրմանը, այդ թվում՝ գրելինի, որը պատասխանատու է ախորժակի համար: Մարզումից հետո հետազոտության մասնակիցները շուրջ կես ժամ ուտելու ցանկություն չեն ունեցել: Միաժամանակ, թռչկոտելուց հետո նրանք առանց դժվարության հրաժարվել են յուղոտ ուտելիքից: