Ես բոլորիդ հրավիրում եմ և սպասում եմ վաղը Հանրապետության հրապարակում: Այս մասին այսօր Գետափում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ:
«Չագուչի առաջին զրնգոցը պետք է վաղը՝ ժամը 8-ին Հանրապետության հրապարակում հնչի, և մեր շտաբները թող կազմակերպեն, որ մեր քաղաքացիները վաղը հավաքվեն, մեկտեղվեն և գան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: