Հայաստանից 5 ամսում օդային ճանապարհով մեկնել է 78 004-ով ավելի ուղեւոր, քան ժամանել է


Հայաստանից 5 ամսում օդային ճանապարհով մեկնել է 78 004-ով ավելի ուղեւոր, քան ժամանել է
Հունիս 6 13:10 2021

2021 թվականի 5 ամսում Հայաստանից օդային ճանապարհով մեկնած քաղաքացիների թիվը 78 004-ով գերազանցել է ժամանածների թվին:

Հայաստանի երկու օդանավակայաններում («Զվարթնոց» եւ «Շիրակ») ուղեւորահոսքը 2021 թվականի մայիսին կազմել է 166 353 ուղեւոր:

Այս տարվա մայիսին «Զվարթնոց» օդանայավակայում ուղեւորահոսքը կազմել է 151 761 մարդ (ժամանել է 75 687, մեկնել՝ 76 074 ուղեւոր):

2021 թվականի մայիսին «Շիրակ» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 14 592 մարդ (ժամանել է 6 826, մեկնել՝ 7 766 ուղեւոր):

2021 թվականի մայիսին օդային ճանապարհով ժամանածների քաղաքացիների թիվը կազմել է 82 513:

Նույն ժամանակահատվածում օդային ճանապարհով մեկնածների թիվը կազմել է 83 840 ուղեւոր:

Հունվարին ուղեւորահոսքը կազմել է 64 296 մարդ (ժամանել է 31 052, մեկնել՝ 33 244 ուղեւոր):

Ընթացիկ տարվա փետրվարին այդ ցուցանիշը կազմել է 90 198 մարդ (ժամանել է 31901, մեկնել՝ 58 297 մարդ):

2021 թվականի մարտին այդ ցուցանիշը կազմել է 116 481 մարդ (ժամանել է 42 283, մեկնել՝ 74 198 մարդ), իսկ ապրիլին՝ 134 130 ուղեւոր (ժամանել է 58 978, մեկնել՝ 75 152 ուղեւոր):

2021 թվականի 5 ամսում ժամանած քաղաքացիների թիվը կազմել է 246 727 մարդ:

Նույն ժամանակահատվածում մեկնել է 324 731 մարդ:

Այսպիսով՝ 2021 թվականի 5 ամսում օդային ճանապարհով մեկնած քաղաքացիների թիվը 78 004-ով ավելի է, քան ժամանածների թիվը: