Թրամփը քննադատել է Բայդենին «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցմանը չխոչընդոտելու համար


Թրամփը քննադատել է Բայդենին «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցմանը չխոչընդոտելու համար
Հունիս 6 11:30 2021

Ինչպես տեղեկացնում է  ТАСС  լրատվական գործակալությունը, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է ներկա նախագահ Ջո Բայդենին «Հյուսիսային հոսք 2» գազամուղի կառուցմանը չխոչընդոտելու, այդ ուղղությամբ աշխատանքները դադարեցնելու համար։

ԱՄՆ նախկին նախագահը  նման հայտարարություն է արել Հյուսիսայի Կարոլինայում՝ հանրապետականների համագումարի ժամանակ:

«Բայդենի վարչակազմն ավելի քիչ է գնահատում Ամերիկան: 48 հազար աշխատատեղ հօդս է ցնդել նախագահ դառնալու առաջին իսկ օրը Բայդենի ստորագրած այն որոշման պատճառով, որով դադարեցվեց Keystone XL գազատարի կառուցումը: Նա որոշում է ընդունել դադարեցնել մեր գազամուղի կառուցումը, բայց ռուսական գազատարի շինարարական աշխատանքների շարունակմանը հավանություն են տվել»,- ասել է Թրամփը:

 

Թրամփն ասել է նաև, որ չնայած իր նախագահության օրոք Ռուսաստանի դիմակայելու ուղղված հետևողական քաղաքականությանը, ինքը Վլադիմիր Պուտինի հետ «շատ լավ» հարաբերություններ է ունեցել: