Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) կազմակերպիչները գնահատել են դրա գործունեության ընթացքում կնքված համաձայնագրերի գումարը: Խոսքը 3,8 տրիլիոն ռուբլի ընդհանուր արժողությամբ մի քանի հարյուր պայմանագրերի մասին է: Այս մասին հայտարարել է նախագահի խորհրդական, ՊՄՏՀ-ի կազմկոմիտեի պատասխանատու քարտուղար Անտոն Կոբյակովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ համաժողովի մասնակից է դարձել 13 000 մարդ՝ աշխարհի 140 երկրներից: «Այս համաժողովում ամբողջ աշխարհից գործարարները, ռուս գործարարները ավելի քան 800 համաձայնագիր են ստորագրել: Համաձայնագրերի ընդհանուր գումարը կազմում է 3 տրիլիոն 860 միլիարդ ռուբլի»,- ասել է նա: Կոբյակովի խոսքով, այս անգամ համաձայնագրերի թիվն աննախադեպ է եւ գերազանցել է 2019-ի արդյունքները: