ԵԱՏՄ-ն Արեւմուտքի պատժամիջոցներին միասնական պատասխան է մշակում, բայց դա պետք է լեգիտիմ լինի Առեւտրի համաշխարհային կազմակերպության նորմերի տեսանկյունից, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը:
«Օրակարգում է դրվել ԵԱՏՄ (երկրների) նկատմամբ երրորդ երկրների ոչ բարեկամական պատժամիջոցների գործողություններին պատասխան միջոցառումների հարցը, այն քննարկվում է եւ քննարկվելու է: Բայց պետք է հասկանալ, որ այս թեման պետք է կապված լինի նման պատժամիջոցների կոնկրետ ձեւերի, մասշտաբների, ծավալների, պատճառած վնասների եւ հնարավոր միջոցների հետ, որոնք օրինական կլինեն ԱՀԿ-ի եւ այլ գործիքների տեսանկյունից: Որպեսզի չլինի «ակն ընդ ական»,- SPIEF-ի կուլիսներում ասել է Պանկինը:
Նրա խոսքով, ԵԱՏՄ-ում աշխատում են այս հարցի շուրջ, դրանում «շատ տարբեր նրբերանգներ» կան։ «Սա այն թեման չէ, որը հրապարակայնորեն քայլ առ քայլ լուսաբանվի, չափազանց զգայուն է»,- հավելել է փոխնախարարը: