19-ամյակը լրանալուց երեք օր անց մարտական խնդրի կատարումից վերադառնալիս հակառակորդի անօդաչուն անմահացրեց Արտյոն Սաղաթելյանին


19-ամյակը լրանալուց երեք օր անց մարտական խնդրի կատարումից վերադառնալիս հակառակորդի անօդաչուն անմահացրեց Արտյոն Սաղաթելյանին
Ապրիլ 10 18:26 2021

Արտյոմ Համլետի Սաղաթելյանը ծնվել է 2001 թվականի հոկտեմբերի 15-ին Շիրակի մարզի Ձորակապ գյուղում։
Ընտանիքում երեք եղբայրներից ամենափոքրն էր Արտյոմը։
2007-2019 թթ. սովորել է Ձորակապի միջնակարգ դպրոցում։
Զորակոչվել է բանակ 2019թ. դեկտեմբերի 26-ին։ Ծառայել Կապանի զորամասում։ Եղել է գրադի նշանառու։
Առաջին իսկ վայրկյանից մասնակցել է Արցախյան երկրորդ պատերազմին և եղել ամենաթեժ կետում Ջաբրայիլում։
Հարցին, թե ինչպես է ավարտվելու պատերազմը պատասխանել է , որ մենք արդեն հաղթել ենք։
Եղբոր հետ վերջին զրույցներից մեկում ասել է, որ պետք է զոհված ընկերոջ վրեժը լուծի։
Որոշել էր բարձրագույն կրթություն ստանալ ծառայությունից հետո և մտնել քաղաքականություն , բայց ավաղ 2020թ. հոկտեմբերի 18-ը վերջինն էր։
19-ամյակը լրանալուց երեք օր անց մարտական խնդրի կատարումից վերադառնալիս հակառակորդի անօդաչուն անմահացրեց մեր հերոսին։
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար շարքային Արտյոմ Համլետի Սաղաթելյանը հետմահու ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՔԵԶ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ