Արցախի մարտերում հերոսացած Կարեն Գրիգորյանի մայրը` Լալա Հախյանը,, Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Տղաս, գանձս, հրեշտակս, Հերոսս, առաջին տարին է, որ դու ֆիզիկապես բացակա ես քո սիրած տոներից մեկին` Սուրբ Զատիկին: Բալես, ինչպես սիրում էիր, ես վաղը ներկած ձվերով կգամ քո շիրիմին այցի, որ քո քարի հետ խաղամ: Ես ոնց չեմ գժվում, Տեր Աստված: Շնորհավոր Սուրբ Զատիկդ, բալես»: