Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Թորոսյանը գրել է. «ԳՆԴԱՊԵՏ ԳԵՂԱՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆՆ փետրվարի 23-ին ԿԴԱՌՆԱՐ 44 ՏԱՐԵԿԱՆ:
Բացառիկ կադրեր 44-օրյա պատերազմից գնդապետ Գեղամ Գաբրիելյանի մասնակցությամբ:
Գեղամ Գաբրիելյանին հետմահու շնորհել ազգային հերոսի կոչում:
Այսօր ՀՀ ԶՈՒ բանակային կորպուսի շտաբի պետ, ՀՀ մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, գնդապետ Գեղամ Գաբրիելյանը կդառնար 44 տարեկան (որից 27-ը՝ զինվորական ծառայության մեջ): Գեղամ Գաբրիելյանը 17 տարեկանից սպայական կոչում է ստացել եւ ծառայել հայրենիքին ու հայ ժողովրդին:
Երկար տարիներ պաշտպանական շրջաններում, զորամիավորումներում զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ: Գեղամ Գաբրիելյանի հրամանատարությամբ Մարտունու 2-րդ պաշտպանական շրջանը տարիներ շարունակ ճանաչվել է ԶՈՒ կամ ՊԲ լավագույն զորամաս:
Պատերազմի օրերին հարավում իր հմուտ գործողություններն ու որոշումները օգնել են որոշ ժամանակ դիմադրել անհամաչափ ուժին: Կորպուսի շտաբի պետը զինվորների հետ խրամատներում, դաշտերում ու ձորերում էր: Զինվորներից շատերը ասում են, որ իր հրամանները այլ համարձակությամբ էին կատարում, քանի որ վստահում էին, գիտեին, որ զինվորասեր, գրագետ, պրոֆեսիոնալ, սպա է: Գաբրիելյանը քաջի մահով ընկավ հոկտեմբերի 15-ին
Դիմում եմ ՀՀ եւ Արցախի իշխանություններին: ՀՀ պաշտպանության նախարարություն, Արցախի ՊԲ-ին, Նիկոլ Փաշինյանին:
Գեղամ Գաբրիելյանի զինվորական ծառայությունը, կյանքը, պատերազմում գործած բացառիկ սխրագործությունները պատկան գերատեսչությունները պետք է վերցնեն ուսումնասիրության: Օբյեկտիվ ուսումնասիրությունից հետո անհնար է չհանգել այն եզրակացությանը, համաձայն որի Գեղամ Գաբրիելյանին հետմահու պետք է շնորհել Ազգային հերոսի կոչում:
Հերոսներն այլ կերպ չեն լինում: Իր հազարավոր զինվորներն ու նրանց ծնողները կփաստեն ու կմիանան այս դիմումին:
ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՀԵՐՈ՛Ս ՀՐԱՄԱՆԱՏԱՐ:
ԳԵՂԱՄ ԷԴԻԿԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ:
Ծնվ. 23.02.1977թ. ԼՂՀ Ասկերանի շրջանի Խանցք գյուղում:
Ուսումնառությունը՝
1985-1994թթ. միջնակարգ դպրոց:
1997-2001թթ.՝ Շուշիի ժողովրդական ինստիտուտի «Իրավագիտւթյուն»ֆակուլտետ:
2002-2004թթ. ՌԴ ԶՈւ համազորային ակադեմիա /ավարտել է գերազանցությամբ, կարմիր դիպլոմ/ :
Զբաղեցրած պաշտոնները՝
-3-րդ ուսումնական ՀԳ 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար
-9-րդ վաշտի հրամանատար
-3-րդ ուսումնական ՀԳ հրամանատարի տեղակալ-շտաբի պետ
-3-րդ ուսումնական ՄՀԳ հրամանատար
-Ուսումնական գումարտակի հրամանատար
-2-րդ ուսումնական հրաձգային գումարտակի հրամանատար
-Բաժանմունքի պետ
-Գնդի հրամանատարի տեղակալ
-Շտաբի պետ, պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ
-Բաժանմունքի պետ
-Շտաբի պետ, պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ
-Պաշտպանական շրջանի հրամանատար
-Դիվիզիայի հրամանատարի տեղակալ մարտական պատրաստության գծով
-Շտաբի պետ, կորպուսի հրամանատարի տեղակալ:
ՊԲ է զորակոչվել 10-րդ դասարանը չավարտած՝ 1994թ. մարտին:
1994թ. սեպտեմբերի 2-ին, 17 տարեկանում ստացել է լեյտենանտի կոչում: