Տեղ գյուղի 50 հազար գլուխ ոչխարներից մնացել է 21 500


Տեղ գյուղի 50 հազար գլուխ ոչխարներից մնացել է 21 500
Փետրվար 19 19:47 2021

Տեղ խոշորացված գյուղը պատերազմի արդյունքում կորցրել է 80 հա․ վարելահող։ «Իսկ արոտներ, դրա մասին չեմ էլ խոսում, մեր համայնքի ուղղվածությունը հիմնականում անասնապահությունն ու դաշտավարություն էր։ Հիմա սա չկա, արդեն լուրջ խնդիրներ են առաջացել», - «Հրապարակին» հայտնեց գյուղապետ Ներսես Շադունցը։ Արոտները չկան, անասունները կան։ Կային։ Գյուղապետի խոսքով՝ արոտավայրերի կորստի պատճառով անասունների 50 տոկոսը պատերազմի ժամանակ և հետո ժամանակահատվածում վաճառքի է հանվել։

«Շատ էժան գներով։ Մի մասն էլ՝ մի կերպ, զոռով պահում են, էս պահին մեկը մեկին խանգարելով, մեկը մեկին վնասելով։ Ցորենի դաշտերին, մյուս, պրոբլեմներ։ Դե, մեկը անասուն է պահում, իրա անասունները ստիպված մտնում են մի ֆերմերի դաշտեր, որը դաշտավարությամբ է զբաղվում, նրա ցորենի դաշտը վնասում։ Հնարավոր չի, չի ստացվում, անասունը անլեզու կենդանի ա, չես կարա բացատրես, որ չպիտի մտնես։ Սոված ա, մտնում ա, ինչ անի, կեր չեն կուտակել, բան չեն արել»։

7-8 գյուղերից բաղկացած խոշորացված համայնքի 50 հազար ոչխարներից մնացել է 21 հազար 500 գլուխ։ 30 հազար և ավելին այս ընթացքում էժան գներով վաճառվել է։ Ովքե՞ր են էժան գնով վաճառողները։ Գյուղապետն ասում է՝ տեղացիներ են, չի ճանաչում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։